Ես լավ հիշում եմ, որ 2018-ին Սերժ Սարգսյանին պաշտպանողներ չկային։ Կամ եթե կային, ապա շատ քիչ էին, «դուխովների» դեմ շատերի «դուխը» չէր հերիքում դուրս գալ։
Հիմա հանկարծ մեկն ասում է, որ Սերժն ու ՀՀԿ-ն են իշխանությունը փոխանցել Նիկոլին, միանգամից էս ինչքա՜ն շատ պաշտպանողներ կան։ Դե պարզ է, որ ասողները հականիկոլական են։ Փաստորեն, իրենցից Սերժին պաշտպանելը հեշտ է, նիկոլականներից` դժվար։
Բայց դա էլ մի կողմ, ես մի բան չեմ կարողանում հասկանալ. էդ խի՞ են այդքան վատ զգում, երբ ասում են՝ իշխանությունը փոխանցել են։ Կա երկու տարբերակ` կամ փոխանցել են, կամ Նիկոլը խլել է իշխանությունը։
Եղավ, ես էլ չեմ ասի, որ փոխանցել են։ Կասեմ` Նիկոլը իր տասը փնթիներով քայլելով եկավ Երևան ու ձեզնից խլեց իշխանությունը։ Նորմա՞լ է այդպես։ Համաձա՞յն եք, որ ձեզնից խլել են, ոչ թե տվել եք։
Միհրան Միրզոյան